Վերին Լարսի անցակետը դեռ փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:

Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:




Լրահոս