Պուտինը մեկնաբանել է Էրդողանի ներողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ-ում ելույթի ընթացքում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա, մասնավորապես, մեկնաբանել է Սու-24-ի խոցման համար Էրդողանի ներողությունը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ նախօրեին կայացել է Էրդողանի հետ հեռախոսազրույցը: Դա առաջին զրույցն էր ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:

«Թուրքիան ներողություն է խնդրել ռուսական ինքնաթիռի խոցման համար: Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս միջոցներ ձեռնարկել երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար »,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ-ում:

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը մտադիր է վերականգնել Թուրքիայի հետ աշխատանքային հարաբերությունները:

Հիշեցնենք, որ իր հերթին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մոտալուտ չեղարկման մասին:

Ավելի վաղ Էրդողանը կիսվել էր Պուտինի հետ զրույցի տպավորություններով:




Լրահոս