Լավրովն «արդյունավետ» է անվանել Երևանում կայացած հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստի շրջանակներում կոնկրետ քայլեր են արվել՝ մասնակից երկրների արտաքին քաղաքականության կատարելագործման համար: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նիստը բավականին արդյունավետ էր: Փաստաթղթեր են ընդունվել, նախևառաջ, նշեմ ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հավաքական հրահանգների նոր տարբերակը: Երկրորդ հերթին,  համատեղ հայտարարությունների համար թեմաների ցանկը, որոնք մենք կիրականացնենք բազմակողմ հարթակներում: Համաձայնեցվել է 15 թեմա»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ հավանության է արժանացել նաև միջնախարարական խորհրդակցությունների ծրագիրը:

Բացի այդ, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ նիստի շրջանակներում հավանություն է տրվել Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով հայտարարություններին:




Լրահոս