Իշխան Զաքարյանի եղբոր տնկած այգիների պատճառով լանջազատցիները մի քանի ամիս է՝ խմելու ջուր չունեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Լանջազատ գյուղն արդեն մի քանի ասմիս է՝ խմելու ջրի խնդիր ունի: Փաստացի գյուղատնտեսական տարին սկսվելուց եւ ոռոգման սեզոնի բացվելուց հետո այս գյուղի խմելու ջրի մատակարարումը խաթարվել է: Լանջազատցիների կարծիքով՝ իրենց ջրի անհետացման պատճառը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանն է, որը գյուղի հարեւանությամբ այգիներ է հիմնել:

Իհարկե, պաշտոնական մարմինները հերքում են, որ հենց ՎՊ նախագահի եղբոր պատճառով է Լանջազատի խմելու ջուրն անհետանում, բայց միեւնույն ժամանակ չեն կարողանում հոդաբաշխ պարզաբանել, թե ուր է կորչում ջուրը, որը մարդկանց երաշտի է մատնում: Հայկական իրականությունում մենք վաղուց համոզվել ենք, որ ժողովուրդն իմաստուն է, եւ ծուխն առանց կրակ չի լինում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս