ArmLur.am-ը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 57-64.2 կմ հատվածում (Երևան-Սևան ուղղությամբ) հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 7-ից երթևեկությունը ժամանակավորապես (մոտ 40 օր) կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ: