Առնվազն 12 մարդ է զոհվել Իտալիայի Բարի գավառում գնացքների բախման արդյունքում, փոխանցում է իտալական Il Mattino պորտալը:
Ականատեսների խոսքով՝ գնացքները պրակտիկորեն փշրվել են: Մետաղի և ապակու բեկորները տարածվել են հարյուրավոր մետրերի վրա:
Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Մեծ թվով ուղևորներ չեն կարողացել ինքնուրույն լքել գնացքը: Փրկարարները ստիպված են եղել կոտրել մետաղական կառույցները:
Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել ողբերգության պատճառը: