Օրենքով գող Շաքրո Մոլոդոյի (Զախարի Կալաշով) ենթադրյալ հանցակիցը թաքնվել է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա մեղադրվում է ծանր հանցանք կատարելու մեջ, որն իրականացրել է հանցավոր խմբավորման հետ: Կալաշովը կարող է թաքնվել, նրա հանցակիցն արդեն թաքնվել է արտասահմանում, նա արդեն հեռակա կարգով ձերբակալվել է, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,-գործակալությունը մեջբերում է քննիչի խոսքը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը հայտնել էր Շաքրո Մոլոդոյի և ոստիկանության նախկին և ներկայիս աշխատակիցների միջև կապի մասին: