Ռոումինգը Վրաստանում 25 դրամ՝ 1ՄԲ-ի և 25 դրամ՝ 1 կարճ հաղորդագրության (SMS) համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը և արդեն Վրաստանում միանալով «Magticom» կամ «Geocell» ցանցերին, ընկերության բաժանորդները մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը ինտերնետից կարող են օգտվել ընդամենը 25 դրամ/ՄԲ սակագնով: Ելքային կարճ հաղորդագրությունների համար ևս սակագինը կազմում է 25 դրամ/SMS:

«Ներկայումս, համացանցի և առհասարակ՝ բջջային հեռախոսակապի միջոցով կապի մեջ մնալը չափազանց կարևոր է, անկախ նրանից՝ աշխատավայրում ես, տանը, թե՝ արտերկրում՝ հանգստի նպատակով: Արձակուրդն անցկացնելու կամ գործնական նպատակներով Վրաստան մեկնող իր բաժանորդներին հաղորդակցման մատչելի հնարավորություն ընձեռելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև հոկտեմբերի 31-ը Վրաստանի «Magticom» և «Geocell» ցանցերում սահմանել է 25 դրամ սակագին` ինտերնետի 1 ՄԲ-ի համար: Ելքային կարճ հաղորդագրությունների համար ևս սակագինը կկազմի 25 դրամ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:




Լրահոս