Երկիրը, որը թաքցնում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենին, Անկարայի բարեկամը չէ: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, և Անկարան պահանջում է արտահանձնել նրան:
«Այն երկիրը, որը թաքցնում է ահաբեկչական կազմակերպության ղեկավարին, ով կապ ունի պետական հեղաշրջման կազմակերպման հետ, Թուրքիայի բարեկամը չէ»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետը:
Ավելի վաղ Յըլդըրըմը հանդես էր եկել սենսացիոն հայտարարությամբ, ըստ որի՝ Թուրքիայի նախագահը երկրում չէ: