ԱՄՆ-ն Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման մասին հարցում չի ստացել Թուրքիայից. Քերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թուրքիայից պաշտոնական հարցում չեն ստացել պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման մասին, փոխանցում է Reuters-ը:

Իր հերթին, Գյուլենը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ «ամենավճռական կերպով» քննադատում է Թուրքիայի ղեկավարությանը տապալելու փորձերը:

«Որպես մարդ, ով տառապել է վերջին 50 տարվա ընթացքում տեղի ունեցած մի քանի ռազմական հեղաշրջումից, ինձ համար վիրավորական են նման մեղադրանքները: Ես կտրականապես հերքում եմ նման մեղադրանքները»,-ասվում է Գյուլենի հայտարարության մեջ:




Լրահոս