Համացանցում հայտնվել է Մարմարիսի հյուրանոցներից մեկում ռազմական հեղաշրջման կողմնակից թուրք զինվորականների բախումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահակախմբի հետ: Տեսագրությունը հրապարակել է թուրքական Anadolu գործակալությունը:
Տեսագրությունում կրակոցներ են հնչում, ինչպես նաև ուղղաթիռ է նկատվում հյուրանոցի վերևում: Երկրորդ մասում ցուցադրվում են պատերին և կահույքի վրա վնասվածքները, ջարդված պատուհաններն ու փամփուշտներից առաջացած հետքերը:
Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ Էրդողանը լքել է Մարմարիսն այն բանից առաջ, երբ ժամանել են զինվորականները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հեղաշրջման կողմնակիցների կործանիչների թիրախում Էրդողանի ինքնաթիռն է եղել:
[Video] Cumhurbaşkanı Erdoğan'ın Marmaris'te kaldığı otele saldırı anı pic.twitter.com/PytOrZyeAJ
— ANADOLU AJANSI (@anadoluajansi) 17 июля 2016 г.