ArmLur.am-ն այսօր զրուցել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Վարդանյանի որդու` Պարույր Վարդանյանի հետ` հասկանալու համար, թե ինչպես է նրա հայրը հայտնվել խմբավորման կազմում:
«Իմ հայրիկը միշտ չի եղել քաղաքական ինչ-որ գործողությունների մեջ, միշտ ունեցել է աշխատանք այն ժամանակներում: Վերջին տարիներին ինքը փոքրիկ բիզնես ուներ»,- նշեց նա:
Պարույրի փոխանցմամբ` իր հայրը կապ է ունեցել Պավել Մանուկյանի, Ժիրայր Սէֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամների հետ, սակայն այս գործողությունների առումով ոչինչ նկատած չի եղել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան