![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/13814554_1062298330530632_2097002910_n.jpg)
Քիչ առաջ Խորենացի փողոցում սկսված լարված վիճակը, կարծես, համեմատաբար հանգիստ է: Ոստիկանները, հատուկ միջոցներ կիրառելով, ցրեցին ցուցարարներին այն բանից հետո, երբ վերջիններս սկսեցին պլաստմասե շշեր նետել նրանց ուղղությամբ:
Բախման հետևանքով կան տուժածներ ևս: Նրանց թվում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամանել է շտապօգնության երկրորդ ավտոմեքենան: Ցուցարարները բաժանվել են մասերի և պատրաստվում են փակել փողոցները: