![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/7a528ac3-9508-47e1-a07e-148d1c19e784.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է օտարերկրյա պետությունների ռազմական ակադեմիաների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացների շրջանավարտներին:
Շնորհավորելով շրջանավարտներին, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ակադեմիական և հրամանատարաշտաբային կրթության առկայությունը պարտադիր է ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխության իրականացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կրթության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունն ու հորդորել սպաներին անընդհատ լրացնել ռազմական գիտելիքները թե´ մասնագիտական գրականության, թե´ առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման միջոցով: