Հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձից հետո ողջ երկրում շարունակում է մոլեգնել ձերբակալությունների ալիքը։ Այս անգամ ձերբակալությունների հերթը հասել է լրագրողնեերին։
Թուրքական «Diken» լրատվական կայքը հայտնում է, որ հուլիսի 29-ին բերման ենթարկված 21 լրագրողից 17-ը ձերբակալվել է։ Լրագրողներին «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» մեղադրանք է առաջադրվել։
Թուրքիայում, ըստ ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի ներկայացրած տվյալների, այս պահի դրությամբ ռազմական հեղաշրջման փորձի շուրջ հետաքննության շրջանակներում բերման է ենթարկվել 18044 մարդ, որոնցից 9677-ի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։