Մեր տանը շարունակվում է մեր ժողովրդի ցեղասպանությունը. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին լրանում է երկու տարին երբ Իսլամական պետություն կոչվող հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և սկիզբ դրեցին եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների. կոտորածների և ցեղասպանության: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր : Սկսվեց և մինջև օրս շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ մարդկային մեծ աղետը…
Այն խլեց մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքը, հազարավորները գերևարվեցին ու դատապարտվեցին ստրկության 21-րդ դարում ստրկավաճառության…

Մեր բնօրրանում հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդն ենթարկվեց այնպիսի ոճրագործության, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Մինչև վայրենաբար արմատախիլ անելը մենք ապրել և արարել ենք մեր բնօրրան Շանգալում, որտեղ մենք ոչ եկվոր ենք, ոչ էլ անցվոր, մենք եղել ենք և կլինենք մեր բնօրրանի դարավոր տերը: Այդ ընթացքում ՄԱԿ-ը ԻՊ ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց և նրանց ոճրագործությունն եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն: Կոչ անելով Հագայում միջազգային քրեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկույցում նշվում է նաև, որ իսլամիստների վերաբերմունքն եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գիտակցական ցանկության: Եզդիների ցեղասպանությունը ճանաչեցին և դատապարտեցին Եվրոպական Միությունը, Եվրոական Խորհուրդը և մի շարք պետություններ:

Եզդիների ցեղասպանությունը ցնցել էր Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին ամենուր ձևավորվեցին 0171օգնիր եզդիներին>> համահայաստանյան խմբեր: ՀՀ ղեկավարությունը միջազգային տարբեր ատյաներում դատապարտեց եզդիերի ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին:
Բայց մեր թևերը վեր բարձրացնելու ժամանակը եկավ: Վերջապես հնչեց արդարության ձայնը աշխարհը օգնեց եզդիներին: Մեր ազատամարտիկները զենքը ձեռքին ազատագրեցին Շանգալը, մեր բնօրրանը, եզդի ժողովրդի կենսատարածքը, եզդիների գոյության ամրոցը: Որը մեր եզդիների համար միայն աշխարհագրական վայր չէ,այլ մեր սրբությունը, մեր խորհրդանիշն այն վայրը, որտեղ եզդի ժողովուրդը 6000 տարուց ավելի դիմադրել է տարբեր հողմերի, այն հողը որի վրա եզդի ժողովուրդը հուսալիորեն պահպանել է իր ազգային ինքնությունը, իր կրոնը, իր մշակույթը, իր պատմությունը, իր սրբավայրերն ու սրբությունները: Ու կոչված է հավիտյան ապրելու և արարելու համար:

Վերջապես իսլամական <<Սև դրոշը>> Շանգալում եզդի ազատամարտիկների ձեռքերով արյվեց, ընկավ մեր ազատամարտիկների ոտքերի տակ:
Փրկվեց մարդկության և առավելապես արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանող եզդի ժողովուրդը: Շատ շատերը մահացան, նրանց կորուստն ահավոր ցավ է պատճառում յուրաքանչյուրիս:
Իհարկե մենք երախտապարտ ենք բոլոր նրանց ովքեր այդ սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Մենք ստացանք ամբողջ աշխարհում մեր բարեկամների և ընկերների կարեկցանքն ու օգնությունը: Աշխարհը տեսավ և ճանաչեց եզդի ժողովրդին և համոզվեց, որ եզդիները մենակ էլ կարող են պաշտպանել իրենց բնօրրանը տարբեր ավազակախմբերից: Մենք հավատում էինք մեր հաղթանակին, վստահ էինք մեր ժողովրդի ուժին ու կամքին: Համբերում էինք, որ հերթական փորձությանը կդիմանայնք և փառք Աստծո հաղթեց մեր համբերությունը:
Բայց հաղթանակը վերջնական չէ այս դաշտը այնքան մշուշոտ, է այնքան անորոշ գործընթացներ են կատարվում, որ շատ ու շատ հարցեր այդպես էլ պատասխան չունեն: Գերհզոր պետություններ ԻՊ-ի հրեշների չզոքացման և արմատախիլ անելու ժամանակն է, բայց ձեր սահմանափակ գործողությունները ցանկալի արդյունք չեն բերել այս երկու տարվա ընթացքում: Այսօր Աշխարհը թաղված է հակամարտությունների գրկում: Մեր օրը լի է արունահեղ, անարդար բախումներով, պատերազմներով, ահաբեկչություններով, ցեղասպանություններով: Միջազգային գերտերություններ Ձեր պահվածքը ճիշտ չէ հստակացրեք ձեր դերակատարությունը աշխարհի առջև, իսլամական չարիքի վերացումը մեր բոլորի գլխավոր նպատակը պետք է լինի: Վիշտը միայն մերը չէ մարդիկ զգացեք ուրիշի ցավը:
Հարկավոր է զգոն լինենք, որ այլևս մեր ընդհանուր տան Երկիր մոլորակի պատմության ոչ մի էջ սև գույնվ չներկվի: Վերջ տանք ստի և կեղծիքի քաղաքականությանը:

Աշխարհի մեծամեծեր կույր մի ձևացեք, ժամն է մոռացեք Ձեր շահի և նյութական շահագրգրվածության մասին: Միթե չի եկել արդար հատուցման ժամը,մի հավատացեք տարբեր մարգարեություններ անողներին մեզ բոլորիս մեր ընդհանուր տանը ռեալ վտանգ է սպառնում: Աստծո օգնությունը նրանց ովքեր օգնության կարիք ունեն…
Ժամն է գնահատենք մեկմեկու, հավատանք և օգնենք միմյանց:
Աշխարհը փրկենք իսլամական չարիքից: Եզդիները հաղթելու են որովհետև ի տարբերություն այդ հրեշների մենք զգում ենք մեր ցավը, ուրիշի ցավը, մեր համար թանկ է յուրաքանչյուր մարդու կյանքը: Դասեր ենք քաղում մեր դարավոր պատմությունից: Այսքանից հետո պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը, ինչպես ասում է մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը, բայց մենք պարտավոր ենք նման ոճրագործություններից զերծ ապագա ստեղծել:
Մեր ցավը մոռանալ հնարավոր չէ այն ահավոր է, բայց թույլ չենք տա, որ անցյալը մեզ սպանի, որովհետև մենք եղել ենք, կանք ու կլինենք, մենք պետք է հավերժ ապրենք և արարենք:
Աշխարհը պետք է ճանաչի և դատապարտի Շանգալի եզդիների ցեղասպանությունը:
Ոգեկոչում եմ աշխարհում բոլոր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև:

Հավերժ հիշատակ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս