«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Սոնա Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի վերջին հերոսը հավաքականի ամենակրտսեր անդամներից մեկն է` ծանրորդ Սոնա Պողոսյանը: Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականում քիչ-քիչ, բայց հստակ քայլերով իր տեղն է ամրագրում Պողոսյանը: Սոնան ծնվել է 1998 թվականին Քասախում: Ծանրամարտով զբաղվում է 13 տարեկանից:

Սոնան մասնակցել է նաև պատանեկան Օլիմպիական խաղերին և հիմա էլ`ընդամենը 18 տարեկանում, մասնակցելու է Օլիմպիական խաղերին: Սոնան սիրում է կարդալ, սիրում է իր գործը և հստակ գիտի իր ուժերի սահմանը:

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Առարկա չունեմ, որ թալիսման է, սակայն կա մեկն, ով ինձ հետ չէ: Հիշում եմ նրան, կարծես` օգնում է այդ պահերին ինձ:

Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Երազանք, մեծ աշխատանք և ինչ-որ տեղ նաև հաղթանակ:

Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Այն մարդուն, ում նվիրում եմ հաղթանակներս՝ թալիսմանիս:

Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Այն մարդկանց հետ, ովքեր հպարտանում և ուրախանում են իմ հաղթանակներով:

Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Որպես մեր մարզիկների հաջող և մեդալաշատ խաղեր:




Լրահոս