Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն