«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը աճուրդի է հանել 26 ծառայողական ավտոմեքենա: Պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանն աճուրդի է հանել հիմնականում հին տարեթվի արտադրության ավտոմեքենաներ՝ մեծ մասը ռուսական:
Օրինակ՝ վաճառքի է հանվել 1998 թվականի արտադրության «Գազ 3110», 1991 թվականի «Գազ 24-11», 2004 թվականի «Toyota Land Cruiser 4.5» 2008 թվականի արտադրության «Toyota Prado» 2008-ի՝ «Mercedes-Benz R350» եւ այլ մակնիշի ավտոմեքենաներ: Ի դեպ, աճուրդը կկայանա օգոստոսի 5-ին: Այսինքն՝ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու անվան տակ քաղաքապետարանն իրականում փորձում է մետաղի ջարդոններից ազատվել: