Պատահար Երեվան-Դիլիջան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին՝ 1-ին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում՝ 2-րդ ոլորանի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում Հունդայի Սոլարիսմակնիիշի H680EH05 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, սահել մոտ 4 մ, կողաշրջվել:
Վթարի հետևանքով ՌԴ քաղաքացիներ 1972թ. ծնված Ա. և 1966թ. ծնված Ի. Ուդունյանները տեղում ստանալով համապատասխան բժշկական օգնություն, հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները վերամաբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս