«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ռոմա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Թոմաս Վերմալենը բուժզննում կանցնի իտալական «Ռոմա»-ում,  հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:  30-ամյա բելգիացի ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա «Ռոմա»-ում:

Մեկ մրցաշրջանի համար «Բարսելոնան» կստանա 2 միլիոն եվրո: Պայմանագրում նշված է, որ «Ռոման» պարտավոր է հաջորդ ամռանը 10 միլիոն եվրոյով գնել Վերմալենի տրանսֆերը:




Լրահոս