Արդեն հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանն այսօր հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Այդ մասին հայտնել էր Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Տեղեկացանք, որ հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը:
Հավելենք, որ Պետրոսյանը ցանկություն էր հայտնել նաև Ռոբերտ Ամիրխանյանի հետ: