“168 ժամը” գրում է, թե հեռախոսազրույց է ունեցել Հրանտ Թոխատյանի հետ՝ պարզելու համար՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, որ նա վերադարձրել է վաստակավոր արտիստի կոչումը:
Նախ՝ դերասանը հիշեցրեց, որ այդ կոչումն իրեն շնորհել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, ով ՀՀ մշակույթի նախարար է եղել 1998-2003 թվականներին: “Պատմությունը հետեւյալն է. այն ժամանակվա մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը “Վաստակավոր արտիստի” կոչում շնորհեց: Ես, բնականաբար, ասացի՝ շնորհակալություն, ու հարցրեցի, թե ինչի՞ համար եմ ստանում: Ռոլանդ Շառոյանն ասաց՝ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ասացի՝ այսինքն՝ ոչ թե կոնկրետ աշխատանքի, կոնկրետ արժանիքի համար, այլ Թատրոնի միջազգային օրվա՞ կապակցությամբ: Ծիծաղեցինք, հետո տեսա, որ “Վաստակավոր դերասանի” տիտղոսաթերթիկի վրա նշված է, թե ես այդ կոչումը ստանում եմ՝ որպես Կամերային թատրոնի դերասան: Ասացի՝ բայց ես արդեն ավելի քան 10 տարի Կամերային թատրոնում չեմ աշխատում: Եվ ստացվում է՝ ես այդ կոչումը ստանում եմ ուրիշի փոխարեն:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում