“Երեկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի զարմանք, պատասխանել է մեր հեռախոսազանգին։ Երեկ հանձնաժողովից ինչ-որ երկար պատմություն ներկայացրեցին՝ հիմնավորելու համար, թե ինչու իրենք հեռախոսազանգերին չէին պատասխանում, հանձնաժողովի նախագահը (Էմիլ Բաբայան, այժմ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) այլ պաշտոնի է նշանակվել, գործավարին էլ հետը տարել է, և ընդունարանի հեռախոսին եկած զանգերը “անտեր” են մնացել (հանձնաժողովից այլ հեռախոսահամար հայտնի չէ)։
Երեկվա դրությամբ դեռ նոր նախագահ նշանակված չէր, սակայն ընդունարանի հեռախոսահամարը վերահասցեագրել էին հանձնաժողովի այն սենյակ, որտեղ բոլորն իրենց տեղում են”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։