Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, 1966 թ. ծնված Բհար Ֆ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Տանձուտ գյուղի վերջնամասում, վիճաբանության ժամանակ, համագյուղացիներ` 1975 թ. ծնված Արտակ Հ.-ն և 1970 թ. ծնված Լևոն Հ.-ն, ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1970 թ. ծնված Թոռնիկ Խ.-ին, նրա որդուն` 1993 թ. ծնված Զորիկ Խ.-ին, և 1976 թ. ծնված Լուսինե Ա.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 22.20-ին, “Արմավիր”բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Զորիկ Խ.-ն և 1981 թ. ծնված Արայիկ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքներն իրենց պատճառել են Արտակ և Լևոն Հ.-երը: Նոյեմբերի 11-ին, ժամը 00.25-ին, “Արմավիր” բժշկական կենտրոնից կրկին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Մովսես Հ.-ն, որը հայտարարել է, որ նույն վիճաբանության ժամանակ իրեն ծեծի է ենթարկել Զորիկ Խ.-ն: Բհար Ֆ.-ին, Զորիկ Խ.-ին, Արայիկ Մ.-ին և Մովսես Հ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն: