ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է հաշվարկվում գնաճի ցուցանիշը, եւ, առհասարակ, ով է դա հաշվում:

 Գայանե Փանոսյան (30 տարեկան, հաշվապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը: Սպառողական շուկայի համար գների ինդեքսը (ՍԳԻ) Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է ամսական պարբերականությամբ՝ դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները Հայաստանի Հանրապետության 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2013թ. ԱՎԾ տվյալների համաձայն՝ կաթնամթերքի դեպքում հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 2 տոկոս գնաճ, իսկ անցյալ տարվա հունիսի նկատմամբ՝ 10,1 տոկոս գնաճ: Օրինակ՝ յոգուրտի գինն աճել է 13,4 տոկոսով, թթվասերինը՝ 11,3 տոկոսով, թարմ կաթինը՝ 16,7 տոկոսով, մածունինը՝ 17,7 տոկոսով, կաթնաշոռինը՝ 18,3 տոկոսով: Մսամթերք ապրանքախմբում մայիսի նկատմամբ արձանագրվել է 0,6 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ, իսկ անցյալ տարվա հունիսի նկատմամբ՝ 18,4 տոկոս գնաճ:




Լրահոս