Որքան գրավի դիմաց են ՀԽ անդամ Արմեն Միքայելյանի կալանքը փոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր Խորհրդարանի անդամ, հուլիսի 27-ին ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված Արմեն Միքայելյանի կալանավորումը երեկ փոխարինել է գրավով։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին անտյանի դատարանը առհասարակ բավարար պատճառաբանություններ չէր բերել նրան կալանավորելիս, կամ գրավը նրա նկատմամբ որպես խափանման միջոց թույլատրելի ճանաչելու միջնորդությունը մերժելիս, Վերաքննիչ դատարանը գտավ, որ 500. 000 գրավի վճարման պարագայում որև է ռիսկ չկա, որ  Արմեն Միքայելյանը կթաքնվի քննությունիւց, կամ կխոչընդոտի քննությանը»: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը նշեց, որ Արմենը Միքայելյանը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, քրեական գործը ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նա նաև հույս հայտնեց, որ արդար դատավճիռ կկայացվի և Արմեն Միքայելյանը ազատ կարձակվի:




Լրահոս