Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում մահացան երկու ոստիկան: Աղմկահարույց այս դեպքերից անցել է մոտ մեկ ամիս, եւ մինչ օրս այս սպանությունների գործերով մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան:
Հիշեցնենք, որ երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, ոստիկանների եւ խմբավորման անդամների միջեւ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում մահացել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:
Գնդապետի մահվանից 13 օր անց՝ հուլիսի 30-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությայն պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն տարածեց .«ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերի» դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել էր ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»:
Սակայն ոստիկանության կողմից հրապարակված վարկածը որեւէ մեկի մոտ վստահություն չառաջացրեց:
Իսկ ո՞վ պետք է պատասխան տա ոստիկանների մահվան համար:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան