«Արամյանց» ԲԿ-ի աշխատակիցը դիմել է դատարան` կենտրոնից աշխատավարձն ստանալու պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցներն օրերս ահազանգել էին «Ժողովուրդ»-ին՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատավարձերը տեւական ժամանակ չեն ստացել: Խնդրի առնչությամբ բժշկական կենտրոնի տնօրեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Ինչ թաքցնեմ, կան խնդիրներ»կապված աշխատավարձերի ուշացման հետ: Բայց այդ խնդիրներն ունեն լուրջ, օբյեկտիվ պատճառներ»:

Ու պարզվում է՝ այս խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է բարդացել, քանի որ բժշկական կենտրոնի աշխատակիցները այլ ելք չունենալով՝ դիմել են դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ԱՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը: Գյուլնարա Հարությունյանը միաժամանակ բժշկական կենտրոնի դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է:




Լրահոս