Օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվել է 65 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-14-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 225 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 190-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 35 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս