«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանը դիմել է ՀՀ նախագահին եւ դատախազություն, որպեսզի ստուգումներ անցկացնեն Հրազդանի քաղաքապետարանում: Դատախազությունը գործն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ էլ այն կարճել են: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Ռադիկ Հարությունյանի հետ. «Հուլիսի առաջին շաբաթը ես նամակ ուղարկեցի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ դատախազություն եւ վարչապետին: 10 օր առաջ գալիս է մի քննիչ՝ Իվանյան անունով, զանգում է ինձ, կանչում քաղաքապետարան, ասում՝ հիմա համակարգիչը թող բացեն՝ ասեք, թե որ մարդկանց չեն գրանցել, եւ ովքեր հարկ չեն վճարել։ Ես էլ ասացի, որ էդպես չէ կարգը, թող բազայից հանեն 2005թ.-ից մինչ այս տարի բոլոր հարկատուների ցանկը, եւ կտեսնեք, որ միլիոնների հասնող գումարներ չեն հավաքագրվել:
Վարձակալության պայմանագրեր են կապել, որ պետք է կոնկրետ գումար մուծվի, սակայն որոշ մարդանցից առանց գումար գանձելու պայմանագրերը լուծարել են: Ինչո՞ւ հասարակ քաղաքացին կարող է իր գույքի ու հողի հարկը մուծել, իսկ քաղաքապետի ծանոթ-բարեկամները, մտերիմները չեն կարող: Եթե շահ չեն ունեցել, ինչո՞ւ են դրել՝ ավագանիով լուծարել: Օրինակ՝ Կոճոռի թաղապետ Օհանյան Լյովան հեկտարներով խոտհունձ է անում, հազարավոր տուկ է վաճառում ու հարկ չի մուծում: Հենց նույն Լյովայի տղան, որը քաղաքապետի վարորդն է, նաեւ ավագանու անդամ, անգամ այստեղ էլ քաղաքապետը խախտել է օրենքը, ավագանու անդամին աշխատանքի ընդունել որպես վարորդ, ամռան ամիսներին խոտհունձ է անում հոր հետ, իսկ մեքենան վարում է բաբակշեցի Լենդրուշը, որն էլ մեքենան ծառայեցնում է քաղաքապետի ընտանիքի համար: Ավագանին քաղաքապետի ջեբի լոբին է, ավագանու անդամներից մեկը որ իր խորհրդականը լինի, մյուսը՝ վարորդը, ոմանք էլ՝ համայնքային աշխատողներ, էլ ի՞նչ ավագանու մասին է խոսքը, ինչ ասում է, այն էլ անում են»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: