«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում անցկացվել է «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով միջոցառումը:
Համերգային ծրագիրը բաղկացած էր թե փոքրերի և թե մեծերի համար նախատեսված հատվածներից: Միջոցառմանը մասնակցել են վարչական շրջանի մշակութային կրթօջախների, մասնավորապես, Ղազարոս Սարյանի անվան արվեստի և Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցների սաներն ու ուսուցիչները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է կերպարվեստի բաց դաս և աշխատանքների ցուցադրություն:
Համերգն ուղեկցվել է մանկական զվարճալի ծրագրով:
Նշենք, որ «Երևանյան ամառ 2016»-ի ընթացքում ամբողջ ամռանը տարբեր միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն