ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մամուլի խոսնակ Անժելա Մարտիրոսյանն երեկ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
Նոյեմբերի 17-ին կայանալիք Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանը կներկայացնեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում` ստանալով Վրաստանի քաղաքացիների ձայների 62,12 տոկոսը:

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ մեր ներքաղաքական իրավիճակն այնքան լարված է, որ ազդի ներդրումային քաղաքականության վրա: Նրա գնահատմամբ, սակայն, նոր իրավիճակ է ստեղծվում՝ Մաքսային միության հետ կապված. «Բնականաբար, մինչեւ իրավիճակի պարզեցումը ներդրողները կարող են ռիսկային համարել ներդրումները: Այսինքն` ինչպես պետք է դրանից օգտվեն Մաքսային միության մեջ գտնվող երկրները, եւ ոչ Մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ մենք ինչ հարաբերություններ պետք է ունենանք: Դա կարող է ազդեցություն ունենալ, ոչ թե ներքաղաքական լարվածությունը, այլ նոր իրավիճակը»:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՀԻՇԵՑՐԵԼ Է
«Ժառանգություն»-ն արձագանքել է Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված՝ «ԼՂՀ ճանաչման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի` նախօրեին տված բացասական  գնահատականին եւ մասնավորապես այն դիտարկմանը, թե Զ. Փոստանջյանը թող ԼՂՀ հարցը բարձրացնի ԵԽԽՎ-ում: Կուսակցության տարածած հայտարարությունում այդ կապակցությամբ ասված է. «Հարկ ենք համարում հիշեցնել պարոն Բաբայանին, որ «Ժառանգություն»-ը եւ մասնավորապես ԵԽԽՎ-ում նրա ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Վեհաժողովում մշտապես հանդես է եկել ԼՂՀ ճանաչվածությանը նպաստող բազմաթիվ նախաձեռնություններով եւ ելույթներով: Հիշեցման կարգով ներկայացնենք Զարուհի Փոստանջյանի կողմից հեղինակած եւ իր նախաձեռնությամբ ԵԽԽՎ լիագումար նիստերում մի քանի տասնյակ պատվիրակների ստորագրությամբ ընդունված բազմաթիվ փաստաթղթերից միայն երկու գրավոր հռչակագիր, որոնք վերաբերում են ԼՂՀ անկախությանը, ժողովրդավարությանը եւ միջազգային ճանաչման հրատապությանը: Ի դեպ, այդ երկու փաստաթուղթն էլ ԵԽԽՎ-ում ընդունվել են այն ժամանակ, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում եւ Նախարարների կոմիտեում նախագահում էր Թուրքիան, իսկ ԵԽԽՎ նախագահն էր Թուրքիայի ներկայացուցիչը»:

ՎՇՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Աջակցում ենք Վարդան Պետրոսյանին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում երեկ կազմակերպել է հոգեհանգստի արարողություն Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհված Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների համար: Արարողությանը ներկա են եղել Էդգար Հակոբյանի ծնողներն ու տատիկը:




Լրահոս