Թուրքական բանակում եղած լրջագույն խնդիրները բացահայտվում են. թուրքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձից հետո լուրջ փոփոխություններ են կատարվում թուրքական բանակում: ArmLur.am-ը հեղաշրջման փորձի և դրա հետևանքների շուրջ զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հեղաշրջման փորձից հետո ամենամեծ հարվածը ստացավ թուրքական բանակը, որովհետև  ընկավ բանակի հեղինակությունը, վստահության աստիճանը հասարարկության մոտ:

«Գեներալների մի զգալի հատված արդեն հեռացված է կամ կալանավորված: Սա, անշուշտ, իր հետևանքը կունենա թուրքական բանակի մարտունակության վրա, որովհետև այն պրոցեսները կամ գործընթացները, որոնք ներկայումս Թուրքիայում կատարվում են, անշուշտ, իրենց ազդեցությունն ունեն: Եվ արդեն իսկ տարբեր բաներ են բացահայտվում, որոնք ցույց են տալիս վերջին շրջանում թուրքական բանակում եղած հակասությունները, լրջագույն խնդիրները, որոնք անդրադառնում են Թուրքիայի մարտական պատրաստության վրա»,- նշեց նա:

Թուրքագետի կարծիքով՝ պրոբլեմային և ամենադիպուկ ցուցիչը հենց ռազմաօդային ուժերն են, որը Թուրքիայի ամենաթույլ կողմերից մեկն է:

«Երկրի ներսում կատարվող իրավիճակը՝ իրական պատերազմ, ահաբեկչություններ. այս բոլոր գործընթացները բացասաբար են ազդում Թուրքիայի անվտանգության ընդհանուր համակարգի վրա»,- եզրափակեց Լևոն Հովսեփյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս