Սերգեյ Կյուրեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանում քիչ առաջ հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սերգեյ Կյուրեղյանի գործով դատական նիստը: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն նիստը չկայացավ, քանի որ դատախազը ներկա չէր:

Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջնորդություն է ներկայացվել, որպեսզի նիստին մասնակցի հենց Սերգեյ Կյուրեղյանը:

Հավելենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր մերժել էր  «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդությունը:




Լրահոս