Արագածոտնի մարզի Արուճ համայնքում սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու: Առաջադրված թեկնածուները 3-ն են ՝ անկուսակցականներ Պերճ Համբարձումյանը, Կարեն Սիմոնյանը և ՀՅԴ-ական գործող գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը, ով 2002թ-ից զբաղեցնում է այդ պաշտոնը: Նշենք, որ Բագրատ Մարտիրոսյանը երկրորդ անգամ է գյուղապետի համար պայքարելու:
Գյուղապետի ընտրությունների թեմայի շուրջ Armlur.am-ը զրուցեց Բագրատ Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, որպես ՀՅԴ կուսակցության անդամ` ընտրություններին Ձեզ որևէ աջակցություն կլինի՞:
-Դե՛, կլինի էլի երևի: Գյուղերում նորմալ ընտրություներ են գնում, աջակցություն… տենց բաներ գյուղերում չկան:
-Ո՞ր թեկնածուն է Ձեր հիմնական մրցակիցը:
-Դե՛, գիտեք ընտրությունները շատ անկանխատեսելի բան են: Հիմա չգիտեմ` ժամանակներն ա փոխվել. ես քանի տարի ա` աշխատում եմ. եթե վստահ լինեի, որ ինձ չեն ընտրի, թեկնածություն չէի դնի: Ես ոչ մի թեկնածուի չեմ թերագնահատում, բոլորս էլ մի գյուղի տղաներ ենք, ցանկություն ենք հայտնել առաջադրվել: Ընտրությունը ցույց կտա, էլի:
-Իսկ ի՞նչ գործեր եք կիսատ թողել այս տարիների ընթացքում, որոնք չեք հասցրել անել և պետք է անեք հետագայում:
-Գյուղում միշտ էլ անելու բան կա: Խմելու ջրագծի ծրագիր ենք գրել, խմելու ջրի խնդիր ունենք մենք: Երևի, ընտրություններից հետո կսկսենք աշխատանքները, արդեն վերջացնում են :
-Իսկ գումար բաժանելո՞ւ եք բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:
-Եթե փող բաժանելով պետք է գյուղապետ անցնեմ, ապա էդ գյուղապետությունն ինձ պետք չի: Փող են ունենում, որ բաժանում են, բայց հիմա փող որտեղի՞ց, պարտքերի տակ ենք:
-Իսկ մյո՞ւս թեկանծուները.. տեղյակ ե՞ք` գումար բաժանո՞ւմ են:
-Հլը որ մինչև հիմա տենց բան չկա:
Զրուցեց Լիդա Եղիազարյան