«Վերջին տարիներին անցկացված բոլոր ընտրությունները եղել են լեգիտիմ»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան եւ լեգիտիմություն, երկու հասկացություն, որոնք միմյանց հետ չունեն որեւէ աղերս, որեւէ ընդհանուր բան եւ նույնիսկ երկարատեւ որոնումներ, հետազոտություններ, անգամ պեղումներ անցկացնելու դեպքում հնարավոր չէ գտնել: Իսկապես որ մեր երկիրը վերածվել է զավեշտի երկրի, եթե արդեն լեգիտիմությունից է խոսում գլխավոր ընտրակեղծարարը: Այսինքն` մեր իշխանություններին մնում է մուկուչյանների միջոցով լեգիտիմացնել նաեւ ընտրակեղծիքները, որպեսզի հաջորդ անգամվանից արդեն լինեն միմիայն օրինական ու թափանցիկ եւ բացառապես լեգիտիմ ընտրակեղծիքներ: