Armenian text to speach

Ի ՎԵՐՋՈ ՄԵԿԸ ԳՏՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաների կողմից վերջին շրջանում հնչեցվող անհեթեթ հայտարարությունների ֆոնին երեկ դրականորեն տարբերվեց՝ ստեղծված իրավիճակին կոնկրետ գնահատականներ տալով: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստից հետո, երբ նրանից լրագրողները փորձել են պարզել, ի վերջո, ինչ փոխզիջումների մասին է անընդհատ խոսվում, նա ուղղակի ասել է. «Ինչու Ադրբեջանի կողմից ոչ մի անգամ չեմ լսել նման բան: Իսկ մեզ մոտ անընդհատ քննարկվում է այդ զիջումների հարցը: Որեւէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, եւ քանի դեռ նրանք շարունակում են կոշտացնել իրենց դիրքերը, որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Այ, երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին»: Իսկ երբ լրագրողները շարունակել են փոխզիջումների թեմայով հարց ուղղել, Շավարշ Քոչարյանը նկատել է. «Ես չեմ հասկանում` դուք հաճո՞ւյք եք ստանում՝ զիջումների մասին խոսելով»:
Իհարկե, իրականում փոխզիջումների թեմայի՝ նման լայն արծարծման մեղավորը լրագրողները չեն, այլ Հայաստանի եւ որոշ բացառություններով նաեւ Արցախի առաձին պաշտոնյաները, ՀՀԿ-ի օսլայած մազերով երիտասարդները: Ամենաբարձր մակարդակից սկսած մինչեւ միջին մակարդակի չինովնիկները վերջին շրջանում առիթը բաց չեն թողում ինչ-որ փոխզիջումների մասին խոսել եւ, որ ամենակարեւորն է, նրանք դա անում են ամենաանտաղանդ ու տխմար ձեւերով` իրենց հնչեցրած խոսքերի իմաստը չգիտակցելով: Կարծում ենք, որ Շավարշ Քոչարյանի կոշտ խոսքերից հետո արտերկրի ինչ-որ ուժերին հաճոյանալու համար ՀՀ պաշտոնյաների ու պատգամավորների կողմից արված հայտարարությունները գոնե կդադարեն:

 

 

 
Այս տարվա ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսում հնչած պայթյունի արդյունքում զոհված երկու անձանցից մեկը` Ռուբեն Բալյանը, իրավապահների կողմից փաստացի ճանաչվեց որպես տեղի ունեցած ողբերգության մեղավոր: Նրա մայրը` Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որդու կյանքի վերաբերյալ ուշագրավ տվյալներ է հայտնել: Նա մասնավորապես պատմել է, որ տարիներ առաջ, երբ որդին անազատության մեջ է եղել, մտերիմ հարաբերություններ է հաստատել այն ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ, այժմ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանի հետ: Ըստ կնոջ պատմածների՝ Արսեն Աֆրիկյանն իր որդուն խոստացել է տասը հազար դոլարի դիմաց Գերմանիա տեղափոխել: «Ես այլեւս ոչ մի բանից չեմ վախենում, արդեն ամեն ինչ կորցրել եմ: Ու խնդիրը գումարները չեն, խնդիրը որդուս կյանքն է, որ խլեցին, նրան խելագարության հասցրին»,- պատմել է Կլարա Ոսկանյանը, ըստ որի` որդին պահանջված գումարի մի մասը մահից առաջ հասցրել է վճարել Աֆրիկյանին: Սակայն վերջինս մեզ հայտնեց, թե չի ճանաչում մորն ու որդուն:

 

 

 
ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Դվորնիկովը, անդրադառնալով օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներին, ասել է. «Ես կարծում եմ, որ կոնֆլիկտի լուծման նախադրյալներ կան, սակայն դրանք կախված չեն միայն Ռուսաստանից, Հայաստանից կամ նույնիսկ Ադրբեջանից: Խաղաղ լուծման տարբերակը պետք է ցանկանան խոշոր գերտերությունների ղեկավարները միաժամանակ: Պետք է հասկանալ, որ նույնիսկ խաղաղ լուծման գործընթացում առկա է լիդերների մրցակցություն: Եւ եթե գերտերություններից մեկի մոտ ինչ-որ բան ստացվում է այս ուղղությամբ, ապա մյուսները սկսում են կրակի վրա յուղ լցնել եւ դժվարացնել խաղաղ գործընթացը, որպեսզի մրցակցից խլեն հաջող խաղաղարարի անունը»:

 

 

 

Վերջերս Գյումրու ավագանու որոշմամբ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջիին եւ նույն հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին շնորհվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու վերջինս առաջարկեց հենց նրանց թեկնածությունը: «Նախ կուզենայի նշել, որ պատվավորի կոչմանը առաջարկելը միայն իմ նախաձեռնությունը չէ, այն արտահայտում է բազմահազար գյումրեցիների՝ արվեստի բնագավառի մարդկանց ցանկության եւ երախտագիտության արտահայտություն այն նշանակալից գործերի համար, որ կատարվել է Գյումրիում: Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը շուրջ մեկ տասնամյակ ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս մեծ ներդրում ունի կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության «առողջապահության» համայնքների զարգացման եւ այլ ոլորտներում: Հանրության լայն շրջանակներին հայտնի են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, որոնց անմասն չեն մնացել Շիրակի մարզն ու մասնավորապես Գյումրի քաղաքը»,- պարզաբանեց տիկին Ավդալյանը:

 

 

 
ՍՏՈՒԳԱՏԵՍԱՅԻՆ
«Սասնա ծռեր»-ի ընդվզմանը հաջոդած իրադարձությունները դարձան շատ կարեւոր ստուգատես, ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության համար: Հուլիսի 17-ից մինչ 31-ը երկրում ստեղծված արտառոց իրավիճակում, երբ առավել քան երբեւէ քաղաքական խոսքի, քաղաքական մտքի եւ ուղղորդման կարիք կար, մեր գրեթե բոլոր քաղաքական ուժերը անհետացել էին: Իսկ այն հատուկենտ ուժերն էլ, որոնց առաջնորդները փորձեցին Խորենացի փողոցում դերակատար դառնալ, արժանացան պարսավանքի: Թե ինչպես քաղաքական խանդի արդյունքում Նիկոլ Փաշինյանի եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների միջեւ ծագած հակասությունները, ի վերջո, հանգեցրին Փաշինյանի հեռացմանը հարթակից, բոլորի աչքի առջեւ էր: Դրանից ոգեւորված եւ Խորենացի շտապած «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, առհասարակ, չընկալվեց հավաքվածների կողմից. նախկին արտգործնախարարին մեկ առ մեկ հիշեցրին նրա անցյալի դառը էջերը՝ սկսած Մարտի 1-ից, ավարտած Ղարաբաղի «օկուպացված տարածքների» հետ կապված ձախողակ քաղաքականությամբ:
Հուլիսյան օրերին հարթակում հայտնվելու փորձեր կատարեց նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որին եւս կարճ ժամանակ անց ասվեց բարի ճանապարհ: Միակ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչների դերակատարությունը շարունակական էր, «ժառանգությունն» էր, այն էլ, սակայն, առանց Րաֆֆի Հովհաննիսյանի, որի՝ հարթակում չհայտնվելն էլ, թերեւս, հենց դրա բացատրությունն է: Հակառակ դեպքում Խորենացիում հաստատ Րաֆֆուն կհիշեցնեին 2013թ ապրիլին Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելն ու ժողովրդին Բաղրամյան փողոցում լքելը:
Հիշատակվածից դուրս մնացած անխտիր բոլոր քաղաքական ուժերը կա՛մ բերաններն առհասարակ ջուր առան եւ լեթարգիական քնից արթնացան միայն իրադարձությունների հանգուցալուծումից հետո, կա՛մ իրենց դիրքորոշումները համաձայնացնելով Բաղրամյան 26-ի հետ՝ դրանք հրապարակեցին հունիսի 22-ին Սերժ Սարգսյանի խոսքից հետո /ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ/, կամ էլ մի պահ ճիշտ չկողմնորոշվելով՝ Ժ. Սէֆիլյանին քաղաքական նոր ձեւաչափում ընդգրկելու առաջարկ անելու անզգուշությունն ունեցան եւ դրանից հետո, առհասարակ, կորան /ինչպես նախկին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը/:
Այս ամենից հետո հանրության համար եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ ՀՀ-ում քաղաքական ուժեր, իբրեւ այդպիսիք, գոյություն չունեն: Կան այս կամ այն կենտրոնից ուղղորդվող մարդկանց խմբակներ, որոնք վճռորոշ պահերին անցնում են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:




Լրահոս