Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ երկու կողմերն առաջարկել են երկկողմ համագործակցության նոր գաղափարներ։
Ռուսաստանի ղեկավարը հանդիպել է նախարարի հետ, որը երկուշաբթի օրը ժամանել է Սանկտ Պետերբուրգ։
«Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հարցեր, և առաջ են քաշվել լավ գաղափարներ։ Այժմ համագործակցության համար լավ հիմքեր կան», – Telegram-ում նշել է Արաղչին։
























































































