«Բարսելոնայի» հարձակվող Մունիր Էլ Հադադին կարիերան կշարունակի «Վալենսիայում»: Ակումբները համաձայնեցրել են 20-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը: Այս մասին գրում է sport.es-ը:
Ավելի վաղ Մունիրը բանավոր պայմանավորվածության էր հասել «Սելտայի» հետ («կապտանռնագույնները» նույնպես կողմ էին այդ տեղափոխությանը), սակայն «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերի մոտալուտ տրանսֆերը «Բարսելոնա» ստիպել է նրան մտափոխվել:
«Չղջիկների» ղեկավարությունը հարձակվողի գործակալին համոզել է, որ ընթացիկ մրցաշրջանը «Մեստալիայում» անցկացնելը լավագույն տարբերակն է երիտասարդ ֆուտբոլիստի աճի համար:
Ի սկզբանե «Վալենսիան» ծրագրել էր ձեռք բերել Մունիրի ամբողջական տրանսֆերը, որը հետագայում «Բարսելոնան» կկարողանար ետ գնելու, սակայն արդյունքում կողմերը համաձայնության են հասել միայն վարձակալության շուրջ:
Նշված երկու տեղափոխություններն էլ կգրանցվեն հաջորդ շաբաթվա սկզբում: