Հիմնադրվեց «Համախմբում» կուսակցության Ստեփանավանի կառույցի երիտասարդական խորհուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանի «Անահիտ» պանսիոնատում օգոստոսի 27–ին տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավանի համայնքային կառույցի երիտասարդական խորհրդի հիմնադիր ժողովը, որին մասնակցում էին նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, կուսակցության Ստեփանավանի կառույցի խորհրդի նախագահ Արտակ Միրզոյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, «Երիտասարդների կողքին» շարժման ղեկավար Աղվան Պողոսյանը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Վանաձորի կառույցի երիտասարդական խորհրդի նախագահ Գարիկ Ղույումչյանը։

Երիտասարդական խորհրդի հիմնադիր ժողովում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավան քաղաքի համայնքային կառույցի քարոզչության գծով համակարգող է ընտրվել Լիլիթ Իրիցյանը, Կազմակերպչական հարցերով համակարգող՝ Տատյանա Ավագյանը, Սպորտի և երիտասարդության գծով համակարգող՝ Գոռ Հովսեփյանը։

Ներկաները հանդես են եկել ելույթներով, տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր։

Հիմնադիր ժողովն ավարտվել է երթով։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն




Լրահոս