Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում հզոր պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 65-ի, փոխանցում է France Presse-ը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին:
Դեպքը տեղի է ունեցել Եմենի բանակի կամավորների ընդունման կետի մոտակայքում: Գործակալության տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենա է պայթեցրել:
Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ահաբեկչության համար պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
2014թ.-ից Եմենում զինված կոնֆլիկտ է ընթանում: