Չնայած նոր ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել, սակայն առևտրի կենտրոններում ակտիվ գնումները դեռ շարունակվում են: ArmLur լրատվականն այսօր այցելեց «Ֆիրդուս» առևտրի կենտրոն, որի առևտրականները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ի տարբերություն այլ ամիսների` օգոստոսի կեսից իրենց մոտ ակտիվացել են գնումները` կապված նոր ուսումնական տարվա հետ:
Մենք զրուցեցինք նաև գնորդների հետ: Պարզվեց մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար նախատեսված գումարը տարբեր է` սկսած 25 հազարից մինչև 125 հազար դրամ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան