Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի ութամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Բարեկամավանի միջնակարգ դպրոցը կունենա 21 աշակերտ: Սահմանամերձ գյուղի կրթօջախում նոր ուսումնական տարում չի լինի առաջին դասարան:
Այս տարի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի միջնակարգ դպրոց կհաճախի 122 աշակերտ: 1980-ական թվականներին Մովսեսի միջնակարգ դպրոցն ուներ շուրջ 1200 աշակերտ: Այժմ Մոսկվայի հանրակրթական դպրոցներում դասարաններ կան, որտեղ աշակերտների մեծամասնությունը մովսեսցի է: Արտագաղթի պատճառով խորհրդային տարիների համեմատ աշակերտների թիվը բազմակի նվազել է նաեւ Կոթիի, Ոսկեպարի, Չինարիի, Այգեձորի եւ այլ սահմանամերձ կրթօջախներում: Սա ռազմավարական նշանակության հարց է, որը, սակայն, համարժեք ընկալում չունի հայրենի իշխանությունների կողմից:
Ոսկան Սարգսյան
Տավուշ