ArmLur.am-ը Արարատ Խանդոյանի կնոջից՝ Սոնա Թամարյանից, տեղեկացավ, որ նրանք Խանդոյան եղբայրներից դեռևս ոչ մի լուր չունեն, միայն փաստաբանի միջոցով են կարողանում մի քանի բան իմանալ:
«Արայիկը երեկ իր դժգոհությունն է հայտնել, որ թույլ չեն տալիս վստահված անձանց հետ շփվել: Նա նամակ կգրի լիազորված անձանց ուղղված, որը գյուղում քարոզարշավի ժամանակ կկարդան: Այդ նամակով Արայիկը իր անելիքների մասին տեղյակ կպահի գյուղացիներին»,-ասաց Սոնա Թամարյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանն իր թեկանծությունն է առաջադրել Ծաղկահահովիտ համայնքի գալիք ՏԻՄ ընտրություններում:
Նշենք, որ Ծաղկահովտի ՏԻՄ ընտություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամ է առաջադրվել Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը: