Գերմանիան €58 միլիոն կներդնի թուրքական ավիաբազայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կառավարությունը €58 միլիոն կներդնի թուրքական Ինջիրլիք ավիաբազայում, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը:

Հաղորդվում է, որ այդ գումարը կծախսվի գերմանական Tornado բազաթիրախային կործանիչների համար նախատեսված օդանավակայանի կառուցման վրա:

Պարբերականը նշում է, որ ներդրումներն անհրաժեշտ են գերմանացի զինծառայողների համար: Առաքելության ավարտի պահից այս տարվա սկզբին բունդեսվերը ստիպված էր  իր ինքնաթիռները տեղադրել ամերիկյան հարթակներում:

Հոդվածում ասվում է, որ ներդրումային բյուջետը ցույց է տալիս, որ բունդեսվերը կշարունակի իր առաքելությունը Թուրքիայում:




Լրահոս