Լավրովն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հարցով քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ՌԴ ԱԳՆ-ում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերը: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստանը) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը քննարկել են մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը:

Կողմերը քննարկել են նաև շփման գծում տիրող իրավիճակը:




Լրահոս