ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են հասել Սիրիայի Հալեպ քաղաքում Կուրբան-բայրամ տոնի ժամանակ հրադադարի ռեժիմի համար միջոցներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:
Reuters-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին հայտնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև ռուս-թուրքական համագործակցությունը: