«Փողերս հետ տուր, հաշտվենք». պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը՝ Անկարայի քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին ուղղված ուշագրավ կոչ է արել: Թուրքական ընդդիամադիր «T24» լրատվակայքի փոխանցմամբ՝Թուրքիայում սեպտեմբերի 12-ին սկսված Քուրբան բայրամի (զոհաբերության տոն) շրջանակներում Բաղդատը հաշտության առաջարկ է արել Գյոքչեքին, գրում է Ermenihaber-ը:

Պոլսահայ լրագրողը Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել. «Մելիհ Գյոքչեք, բոլոր նրանք, ովքեր միմյանց հետ կռված են, տոների առթիվ հաշտվել են: Փողերս հետ տուր, հաշտվենք»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայց էր ներկայացրել Հայկո Բաղդատի դեմ՝ իր մի գրառման մեջ Գյոքչեքին «հայ» և «նողկալի մարդ» անվանելու պատճառով: Դատարանը հայցը ընդունել էր միայն մասամբ և Հայկո Բաղդատին պարտադրել 2500 լիրա փոխհատուցում վճարել՝ թուրք պաշտոնյաին «նողկալի մարդ» անվանելու համար:




Լրահոս