Սևանում ՀՅԴ-ական թեկնածուին ՀՀԿ-ն փոխմարզպետի պաշտոն է խոստացել. «Հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը Սեւանում քաղաքական առեւտրի է վերածվել: Հոկտեմբերի 2-ին Սեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն ի սկզբանե թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս Արտակ Վարդանյանի, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրացման վարպետ է: Սակայն Վարդանյանը վերջերս ինքնաբացարկ է ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ականը հանի  թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո, երբ հաղթի ՀՀԿ-ի թեկնածուն, փոխմարզպետի պաշտոնը հանձնեն ՀՅԴ-ականին:

Սեւանում, արդեն տեղեկացրել ենք, բավական թեժ է, գործող քաղաքապետ, անցած ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ իշխանությունն առաջադրել է անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ՀՀԿ-ն եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզպետը Սեւանում կենտրոնացրել են ողջ ռեսուրսը, որպեսզի ազատվեն գործող քաղաքապետից»:




Լրահոս